ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Չորրորդ զամբյուղում

Չորրորդ զամբյուղում
18.10.2013 | 12:11

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտված որակավորման խաղերն առանձնակի հաջողություն չբերեցին Հայաստանի ընտրանուն, որը դրսի հաջողված հանդիպումները հերթագայեց սեփական հարկի տակ հիմնականում ձախողված մրցելույթներով ու, ի վերջո, հանգրվանեց խմբայինի հինգերորդ հորիզոնականում: Բարեբախտաբար, ֆուտբոլային կյանքը կանգ չի առնում, և մեզ անհրաժեշտ է նախապատրաստվել 2016 թվականի եվրոպականի ընտրականին: Սպասվելիք վիճակահանությունում մեր հավաքականը Լեհաստանի, Բուլղարիայի, Շոտլանդիայի, Ֆինլանդիայի, Լատվիայի, ՈՒելսի, Իսլանդիայի ու Էստոնիայի հավաքականների հետ ներկայացնելու է չորրորդ զամբյուղը, և ոչինչ մխիթարական չկա նրանում, որ Ադրբեջանի ու Վրաստանի ընտրանիներն ավելի թույլերի զամբյուղում են հայտնվել: Ինչ վերաբերում է ուժեղագույնների զամբյուղին, այն կներկայացնեն Իսպանիայի, Գերմանիայի, Հոլանդիայի, Իտալիայի, Անգլիայի, Պորտուգալիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Ռուսաստանի, Հունաստանի ազգայինները:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 959

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ